Ծաղկակաղամբով և դդմիկով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Ակտիվ աճի շրջանում ոսկրերին անհրաժեշտ է վիտամին K, որի որոշակի քանակություն առկա է ծաղկակաղամբում և դդմիկում։ Տվյալ բանաջարատեսակներով խյուսը միայն օգտակար կլինի երեխայի համար։ Պատրաստելու նպատակով առանձնացրեք՝

◾ 2 փունջ ծաղկակաղամբ

◾ 1 փոքր դդմիկ

◾ Կես կամ մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Ի՞նչ անել

Ծաղկակաղամբն ու դդմիկը մաքրում ենք և մանրացնում։ Դրանց եփման համար անհրաժեշտ է գրեթե նույն ժամանակահատվածը՝ 15-17 րոպե։ Հետևաբար կարող եք խաշել միասին։ Լիովին եփված վիճակում ավելացնում ենք ձիթապտղի ձեթը։ Հարում ենք, ապա մատուցում փոքրիկին։

 

Բարի ախորժակ