Խնձորով, ավոկադոյով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Ավոկադոյից, խնձորից ու գազարից բաղկացած խյուսը կարելի է որակել որպես արքունական ուտեստ: Ի վերջո, ավոկադոն իր կազմությամբ ունիկալ մրգատեսակ է և հսկայական ներդրում է ունենում առողջության պահպանման մեջ:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

◾ Կես գազար 

◾ 3 կտոր խնձոր

◾ 2 կտոր ավոկադո

 

Ինչպե՞ս պատրաստել

1) Սկզբում քերեք գազարը: Այն խնձորի հետ խաշեք մինչև փափկելը: Ուշադրություն դարձրեք, որ կտորները չլինեն կեղևով:

2) Գազարն ու խնձորը հասած ավոկադոյի հետ հարեք:

3) Ավելացրեք խյուսին մի քիչ տաք ջուր: Նուրբ և անուշահամ խյուսը պատրաստ է:

 

Բարի ախորժակ