Ծաղկակաղամբով, դդմիկով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

Երեխային կարելի է ուրախացնել «բանջարեղենային ասորտիի» միջոցով: Սա նշանակում է, որ վերցնում ենք միանգամից երեք բանջարատեսակ՝ ծաղկակաղամբ, դդմիկ, գազար, և ստանում հիանալի ուտեստ: Ստացվող խյուսն արդյունավետ է հատկապես  մարսողական համակարգի համար, նպաստում է աղիների աշխատանքի լավացմանը: Այնպես որ եկեք առանձնացնենք՝  

◾ 2 փունջ ծաղկակաղամբ

◾1 հատ դդմիկ

◾ 2 փոքր գազար

◾Մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

  

Ի՞նչ անել

Բանջարեղենն առաջին հերթին լվանում ենք, մաքրում ու կտրատում: Պատրաստումը հեշտ կլինի, քանի որ երեքն էլ տեղավորելու ենք նույն կաթսայում: Խաշում ենք ընդհանուր 15-20 րոպե: Եփված բաղադրիչներին վերջում ավելացնում ենք ձիթապտղի ձեթը և հարում: Կարող ենք մատուցել կերակուրը:

     

  

Բարի ախորժակ