Սնունդ

Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է: Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին, սակայն, փոքրիկի սննդացանկն աստիճանաբար հարստանում է և արդեն մեկ տարեկան հասակում պարունակում է բազմաթիվ պյուրեներ, մրգեր, բանջարեղեններ և այլն:

Սակայն երբեմն սխալ, չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 10-12 ամսական երեխային և ինչ չի կարելի տալ նրան:

Կաթնամթերք

Կաթնամթերքը պարունակում է անփոխարինելի համարվող ճարպեր, ածխաջրեր, միներալներ, ամինաթթուներ:  Կաթնաշոռում, կեֆիրում և կաթում պարունակվող կալցիումը և ֆոսֆորն օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում:  Սակայն անգամ մեկ տարեկան երեխային ամեն տեսակի կաթնամթերք չէ, որ կարելի է տալ:

 

Փոքրիկի համար օգտակար է կեֆիրը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: 

Մայրը պետք է շարունակի երեխային կերակրել կրծքով օրական այնքան անգամ, որքան երեխան ցանկանա: Այդուհանդերձ, վեց ամսականից հետո մայրական կաթը կարող է արդեն չբավարարել երեխայի օրգանիզմի պահանջները:

Ուստի անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել երեխային տրվող հավելյալ սննդի ծավալը: 12 ամսական երեխայի համար հավելյալ սննդամթերքները աստիճանաբար դառնում են էներգիայի հիմնական աղբյուր:

Յոթերորդ ամիսը երեխայի սննդակարում առանձնահատուկ է նրանով, որ այս  շրջանում սննդակարգում ընդգրկվում է նաև միսը (սկզբնական շրջանում հեշտ մարսվող թռչնամիս): Միսը հեշտ մարսվող սպիտակուցների, վիտամինների և երկաթի աղբյուր է:  Յոթերորդ ամսվա ավարտին երեխայի ճաշացանկում պետք է 30-50 գրամ միս ընդգրկվի: Մսային կերակուրները հարկավոր է լավ մանրացնել, իսկ միսը  սննդակարգ ներմուծելու առաջին օրերին այն հարկավոր է շատ քիչ քանակությամբ խառնել բանջարեղենային ապուրներին:

 

Որքա՞ն է մսի չափաբաժինը՝ ըստ տարիքի

 

Երեխային պետք է սկզբում տալ ½ թեյի գդալ միս, ապա աստիճանաբար ավելացնել և տալ մինչև 20-30 գրամ (8-9 ամսական):

9 ամսականից օրական պետք է տալ 40 գրամ մսային խյուս, իսկ 1 տարեկանը լրանալուն պես քանակը կարելի է ավելացնել 60-80 գրամով, 1.5 տարեկանից հետո երեխային պետք է տալ  առավելագույնը 120 գ մսամթերք: 

Երեխայի դեպքում չպետք է չարաշահել միսն ու ձկնեղենը, քանի որ ավել սպիտակուցը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում երիկամների համար և կարող է բացասաբար ազդել երեխայի առողջության վրա:

 

Ինչպե՞ս եփել  ու ի՞նչ տեսքով մատուցել միսը

 

Մինչև 1 տարեկան փոքրիկին խորհուրդ է տրվում մատուցել մսի խյուս:

10-11 ամսական երեխային կարելի է  փորձել տալ մսի փշրանքներ կամ մանր կտրատած, ծեծած միս:

 

1.5-2-ամյա երեխան արդեն կարող է ուտել փափկամիս, կոլոլակ, տավարի միս, խաշած միս, շնիցել:

 

Մինչև 3 տարեկան երեխաներին պետք է տալ խաշած, եփած և շոգեխաշած մսամթերք:

 

Պետք չէ շտապել երեխային մատուցել տապակած միս և երշիկեղեն: Երշիկը պարունակում է միայն 30% վերամշակված միս, իսկ մնացած մասը կազմում են տարատեսակ հավելումներ և կոնսերվանտներ (համ, նատրիումի գլուտամատ, գունավորում, աղ, համեմունքներ), որոնք օգտակար չեն երեխայի համար: 

Մսամթերքի հետ, որպես խավարտ, հարմար է մատուցել բանջարեղեն, հացահատիկային փլավներ: 

 

Մսամթերք. լյարդ, լեզու, սիրտ փոքրիկի համար

 

Այս մսամթերքը խորհուրդ է տրվում երեխային տալ 1 տարեկանից հետո:

Լյարդը  (հատկապես տավարի) հարուստ է երկաթով, վիտամին A-ով, ֆոլաթթվով և վիտամինների B խմբով: Սակայն, քանի որ լյարդն իրականացնում է մաքրման գործառույթ, այնտեղ կարող են կուտակվել տարատեսակ նյութեր, որոնք երեխայի մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել 1 տարեկանից հետո: 

Լեզուն հեշտ մարսվող մսամթերք է. պարունակում է մեծ քանակությամբ դյուրամարս սպիտակուցներ: Հետևաբար, երեխայի սննդակարգում դրա օգտակարությունն անժխտելի է: 

Սիրտը ևս կարելի է  ներառել երեխայի սննդակարգում 10 ամսականից սկսած: Այն պարունակում է շատ սպիտակուցներ և ամինաթթուներ:

 

 

 

Մրգեր և  բանջարեղեններ

Եթե 6 ամսական հասակում երեխային կարելի է տալ դդմիկ, դդումի բաց գունի տեսակները, խնձոր, տանձ, բանան, ապա արդեն մեկ տարեկան հասակում այդ ցանկն ընդլայնվում է, երեխային արդեն կարելի է տալ կիվի, նարինջ, ելակ, բալ, հաղարջ և այլն: Եթե որևէ մթերք ալերգիկ ռեակցիա է առաջացնում, հարկավոր է 2-3  ամսով դադար տալ և նորից փորձել:

Բանջարեղեններից երեխային զգուշությամբ են տալիս բազուկ, կանաչ ոլոռ, լոբի: Սրանցից պատրաստված կերակուրները աղիքներում գազային կուտակումներ են առաջացնում: Կարտոֆիլին շատ տուրք մի տվեք, քանի որ շատ կրախմալ է պարունակում:

Միս և ձուկ

Սպիտակուցի կարևոր աղբյուր է միսը:  Երեխայի սննդացանկում միս կարելի է ներառել 6 ամսականից հետո: Սկզբում ցանկալի է երեխային տալ մսի

Երեխաների սննդակարգում միսը պարտադիր է: Երեխաներին խորհուրդ չի տրվում լինել բուսակեր, քանի որ աճի և զարգացման համար երեխայի օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական սպիտակուցներ, B վիտամիններ  (B12 վիտամինն առկա է միայն կենդանական ծագում ունեցող մթերքներում), օգտակար նյութեր (երկաթ, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր), որոնցով հարուստ է մսամթերքը: 

Դդումով ապուրը իդեալական է որպես  հավելյալ կերակրատեսակ փոքրիկների համար: Մայրիկները հաճախ այն ներառում են փոքրիկի սննդացանկում 5-6 ամսական հասակից:  Այսինքն, հենց զգում եք, որ կրծքի կաթը երեխային այլևս չի կշտացնում և հավելյալ կերակրատեսակի կարիք կա, կարող եք նրան առաջարկել դդումով ապուր: Դդումը կարելի է ներառել սննդացանկում դդմիկից և ծաղկակաղամբից հետո: Սկզբում տվեք նրան մեկ թեյի գտալ փորձելու, ապա ամեն հաջորդ օր աստիճանաբար

Այլ հոդվածներ …