Ապուր ասորտի

Ապուրի համար հարկավոր է.

100 գրամ տարատեսակ բանջարեղեն,

1 միջին չափսի կարտոֆիլ,

2 ճաշի գդալ կաթ,

½ թեյի գդալ սերուցքային կարագ,

Աղ:

Պատրաստման եղանակը.

Բանջարեղենը (կաղամբը, գազարը, բազուկը) մանրակրկիտ լվանալ, մաքրել, կտրատել և լցնել տարայի մեջ: Վրան

ավելացնել քիչ քանակությամբ ջուր և շոգեխաշել` տարայի բերանը փակ: Ժամանակ առ ժամանակ ստուգեք, որ տարայում ջուրը չվերջանա և բանջարեղենը վառվի: Հարկ եղած դեպքում կարող եք եռման ջուր ավելացնել:  Երբ բանջարեղենը կիսապատրաստ լինի, ավելացնել նախապես լվացված և մեծ-մեծ կտրատած կարտոֆիլը: Բոլորը միասին շոգեխաշել ևս 15 րոպե:  Խաշված բանջարեղենն անցկացնել մաղով կամ բլենդերով մանրացնել: Ավելացնել տաք կաթը, աղ, լավ խառնել և հասցնել եռման ջերմաստիճանի: Պատրաստի ապուրի վրա ավելացնել սերուցքային կարագը:

Բարի ախորժակ: