«Իմ փոքրիկ» կայքէջ

Արփի Հարությունյան
Հիմնադիր, գլխավոր խմբագիր
«Իմ փոքրիկ»-ը ստեղծվել է 2009 թ․։ Մեր նպատակն է՝ մայրությանը, մանկությանը և ծնողավարմանն առնչվող գրագետ, հուսալի ու բազմակողմանի ինֆորմացիա մատուցել։ Կայքում կարող եք գտնել սեքսոլոգիական խնդիրներից, վերարտադրողական փուլից, հղիությունից, հետծննդյան շրջանից մինչև երեխայի առողջությանը, սննդին, խնամքին, հոգեբանությանը, զարգացմանը, կրթությանն ու ժամանցին առնչվող հոդվածներ, հարցազրույցներ, թարգմանություններ, տեսանյութեր ու լուսանկարներ։
- Մենք կարևորում ենք ընթերցողի ժամանակն ու հարմարավետությունը, հետևաբար խորագրերը մշակված են այնպես, որ ընթերցողները հեշտ ու արագ գտնեն իրենց անհրաժեշտ ինֆորմացիան։
- Մենք կարևորում ենք ընթերցողի անձնական մտահոգությունները, այդ իսկ պատճառով ստեղծել ենք «Հարց բժշկին» խորագիրը՝ հնարավորություն ընձեռելով ընթերցողներին հարցեր ուղղել նաև մեր գործընկեր մասնագետներին՝ սեքսապաթոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, մանկաբույժի և հոգեբանի։ Պատասխանները տեղադրվում են «Հարց/պատասխան» էջում։
- Մենք կարևորում ենք ընթերցողի անձնական կարիքները․ հենց այդ մոտեցումը հիմք ընդունելով՝ ստեղծել են «Օվուլյացիայի օրացույց», որն օգնում է կանանց շատ արագ որոշել իրենց պտղաբեր օրերը։
- Մենք կարևորում ենք ընթերցողի արձագանքը, հետևաբար մշտապես հետևում ենք մեզ ուղղված նամակներին, հնարավորինս արագ պատասխանում ու հաշվի առնում՝ հետագա քայլերը պլանավորելիս։
Եթե կարդում եք այս տողերը, ուրեմն արդեն իսկ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողն եք։ Ուրախ ենք ծանոթանալ։ Դե՜, շարունակեք հետևել մեր հրապարակումներին՝ միանալով նաև կայքի ֆեյսբուքյան էջին։ Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, գրեք մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով։
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

Հայկուհի Բարսեղյան
Հիմնադիր, բովանդակության պատասխանատու

Նարեկ Մամիկոնյան
Հիմնադիր, ՏՏ պատասխանատու

Լուսինե Պողոսյան
Հիմնադիր, մարքեթինգի պատասխանատու