Հեռուստացույց դիտելով սնվելը ճարպակալման պատճառ կարող է դառնալ

Սնունդ

Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հեռուստացույցի ու համակարգչի մոտ ուտելը վնասակար չէ, չարաչար սխալվում են: Այսպիսով վտանգում են իրենց և իրենց երեխաների առողջությունը:

Հեռուստացույցի մոտ ճաշելիս հաճախ չենք զգում, թե ինչ ենք ուտում և ինչպես, չենք ընկալում կլանման գործընթացը, հետևաբար հագեցվածությունն էլ չենք զգում. պարզապես մեխանիկորեն ծամում ենք: Այստեղից էլ առաջանում են գիրության հետ կապված խնդիրներ:
Բացի այդ, այս ձևով սննդի ընկալումը կարգապահության ու կանոնների մեծ խախտում է առաջ բերում:  Հատկապես երբ մեկ անգամ արգելում ենք երեխային ուտել հեռուստացույց դիտելիս, իսկ հետո միանգամից չեղյալ հայտարարում այդ արգելքը:

Եվ հետո՝ չէ՞ որ այսպես մոռանում ենք հիգիենայի կանոնների մասին, ձեր երեխան մեծանում է փնթի ու թափթփված:

Երբ ուտելու գործընթացի հետ մեկտեղ մեզ կլանում է հեռուստացույցի «մոնիտորը», մարդու հիշողությունը չի պահպանում ընդունած ուտելիքի մասին տեղեկությունը, այսպիսով մարդը

Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հեռուստացույցի ու համակարգչի մոտ ուտելը վնասակար չէ, չարաչար սխալվում են: Այսպիսով վտանգում են իրենց և իրենց երեխաների առողջությունը:

Հեռուստացույցի մոտ ճաշելիս հաճախ չենք զգում, թե ինչ ենք ուտում և ինչպես, չենք ընկալում կլանման գործընթացը, հետևաբար հագեցվածությունն էլ չենք զգում. պարզապես մեխանիկորեն ծամում ենք: Այստեղից էլ առաջանում են գիրության հետ կապված խնդիրներ:
Բացի այդ, այս ձևով սննդի ընկալումը կարգապահության ու կանոնների մեծ խախտում է առաջ բերում:  Հատկապես երբ մեկ անգամ արգելում ենք երեխային ուտել հեռուստացույց դիտելիս, իսկ հետո միանգամից չեղյալ հայտարարում այդ արգելքը:

Եվ հետո՝ չէ՞ որ այսպես մոռանում ենք հիգիենայի կանոնների մասին, ձեր երեխան մեծանում է փնթի ու թափթփված:

Երբ ուտելու գործընթացի հետ մեկտեղ մեզ կլանում է հեռուստացույցի «մոնիտորը», մարդու հիշողությունը չի պահպանում ընդունած ուտելիքի մասին տեղեկությունը, այսպիսով մարդը ավելի հաճախ է սկսում քաղց զգալ: Նույնը, իհարկե, կարող ենք ասել համակարգչի մասին: Դե, մեր օրերում ի՞նչ երեխա առանց հեռուստացույց կամ համակարգիչ:

Գիտնականները պնդում են, որ սննունդն ընդունելիս ամենից շատ կարևոր է հիշել, թե ինչ ես կերել, միայն այդ ժամանակ կարելի է զգալ կատարյալ հագեցվածություն:
Անդրադառնանք մի քանի հոգեբանական հետազոտությունների:

Ըստ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությունների՝ հեռուստացույցով մուլտֆիլմ դիտելիս սնվող փոքրիկները երեք անգամ ավելի շատ էին ուտում: Եվ հակառակը: Այն երեխաները, որոնք զուրկ էին այդ վնասակար սովորությունից, շատ ավելի քիչ էին ուտում:

Փորձարկումների հոգեբանական դպրոցի հետազոտողները ուսումնասիրել են հիշողության ու ուշադրության ազդեցությունը ախորժակի ու սննդի ընդունման վրա: Պրոֆեսոր Լորի Ֆրենսիսը իրավիճակը մեկնաբանել է այսպես. «Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ հեռուստացույցի մոտ սննդի ընդունումը կարող է և՛ ավելացնել, և՛ նվազեցնել ընդունվող սննդի քանակը: Հեռուստացույց դիտելիս երեխան պարզապես շեղվում է ճիշտ սննդակարգից, ինչը բերում է առողջական խնդիրների: Ու ոչ միայն երեխան, ծնողը՝ նույնպես»:

Վերջին  ուսումնասիրությունների ժամանակ նրանք փորձարկել են երեխաներին համակարգչային խաղերի միջոցով: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի.

առաջին խմբի մասնակիցները միաժամանակ խաղալով կերան 9 տարբեր մթերքներից պատրաստված կերակրատեսակներ, երկրորդ խումբը նույնը կերավ առանց համակարգչային խաղերի:

Հետազոտողները պարզեցին, որ այն մասնակիցները, ովքեր խաղում և ուտում էին միաժամանակ, 30 րոպե անց ավելի քաղցած էին, և ինչն է ամենակարևորը, համարյա չէին հիշում, թե ինչ են կերել:

Այս հետզոտությունը ցույց տվեց, որ հիշողությունը, ուշադրությունը, միտքը որոշակիորեն ազդում են ախորժակի և սննդի ընդունման վրա:

Այսպիսով, հեռուստացույց դիտելիս կամ համակարգչով խաղալիս ու միաժամանակ սնվելիս մեր երեխաները ուտում են սովորականից ավելի շատ ու սխալ:

Հետազոտողները խորհուրդ են տալիս ծնողներին հրաժարվել հեռուստացույցն ու սնունդը համատեղելուց՝ երեխային առողջ օրինակ ծառայելու նպատակով:

 


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ