Ջրային կոփումը` առողջ և ուժեղ երեխա մեծացնելու միջոց /մաս 2-րդ/

Խնամք

Նյութի առաջին մասը տես այստեղ

Այս անգամ կներկայացնենք ջրային կոփման երկու տարատեսակներ, որոնք ևս մասնագետները շատ արդյունավետ են համարում:

Ամբողջական  կամ մասնակի շփումներ

Կարելի է սկսել 9-10 ամսեկան հասակից և ավելի վաղ, եթե Ձեր բժիշկը կամ ֆիզիոթերապևտը կթուլատրեն: Ամենաապահով և արդյունավետ միջոցներից է զով ջրով լվացումները առավոտյան և երեկոյան լոգանքից հետո: Լոգարանի  ջրի ջերմաստիճանը պետք է լինի 36-37 C: Փոքրիկին լոգարանից հանելուց հետո պահեք այնպես, որ մերքը դեպի վերև լինի կատարեք  շփումներ զով ջրով:

Սկզբում ջրի  ջերմաստիճանը պետք է լինի  26-28 C, այնուհետև կարելի է նվազեցնել 0,5-1 C-ով (նորածինների համար կարելի նավզեցնել 22-ից ոչ քիչ):

Շփումները կարելի է սկսել ոտնաթաթերից, այնուհետև տարածել ողնաշարից մինչև վիզը: Գործողություններից հետո փոքրիկին փաթաթեք մեծ սրբիչով:

Մասնակի շփումների դեպքում ավելի շատ խորհուրդ է տրվում փոքրիկի ոտիկների շփումները: Սառի ազդեցությունը ներքնամասի անոթների վրա, հատկապես ոտնաթաթի վրա, ուղիղ կապված է վերին շնչառական անոթների հետ: Այդ պատճառով ոտնաթաթի շփումը  նվազեցնում է շնչառական ուղիների հիվանդացությունների հավանականությունը:

Ոտնաթաթի շփումը կարող է լինել կամ ջրի ջերմաստիճանի աստիճանական նվազմամբ +33-34-22-24 C կամ տաք և սառը ջրով  հաջորդական շփումով (սկսեք տաք ջրից): Այս դեպքում ջրի ջերմաստիճանը տաքի դեպքում  պետք է լինի մոտ +36 և սառի դեպքում +20-22 C:

Շարունակելի