Հեքիաթների դերը երեխաների դաստիարակության գործում

Զարգացում

Հեքիաթների դերը երեխաների զարգացման գործում բազմազան է. սկսած երևակայթյունը զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորում:

Հեքիաթը երեխաներին մատչելի լեզվով նրանց կյանք է սովորեցնում, պատմում չարի ու բարու մասին: Երեխաներն ավելի հեշտ են ընկալում հեքիաթը, քան թե մեծահասակների դաստիարակչական քարոզները:Ուսումնասիրությունները ցույց են տվել. երեխաները, որոնց  փոքր հասակից սկսած հեքիաթներ են պատմել, ավելի շուտ են սովորում իրենց մտքերը ճիշտ արտահայտել:

Հեքիաթների հիմնական նպատակն է զարգացնել երեխայի երևակայությունը և ստեղծագործական պոտենցիալը:

Մանկական հեքիաթները ընդլայնում են երեխայի բառապաշարը, օգնում են ճիշտ և տրամաբանական  խոսք կազմել: Կարևոր է նաև այն, որ հեքիաթները երեխայի խոսքը դարձնում են ավելի էմոցիոնալ և պատկերավոր: Ձևավորվում է հարցերը ճիշտ ձևակերպելու ունակություն:

Երեխաներն ընդհանրապես իրականությունը պատկերավոր են ընկալում, իսկ հեքիաթները հենց նպաստում են իրականության ճիշտ ընկալմանը: Երեխաները հեքիաթների միջոցով պատկերավոր են ընկալում նաև չարն ու բարին: Հեքիաթներում միշտ հաղթում է բարին, ինչը երեխային կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները` ենթագիտակցությունում ունենալով բարու հաղթանակի գաղափարը:

Նույն հեքիաթը երեխային կարելի է մի քանի անգամ պատմել, որպեսզի նաև լավ ընկալի հեքիաթի բուն ասելիքը:

Նյութն ըստ allwomens.ru և  babylessons.ru կայքերի