Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում -2

Նախածննդյան շրջան

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:

Սպիտակեցնող դիմակներ

Դիմակ վարունգից

Դիմակի պատրաստման համար մանր քերիչով քերեք վարունգը` անձեռոցիկի վրա: Դրեք դեմքին 20-30 րոպե:

Ճարպածակոտկեն մաշկի դեպքում  քսուքը խառնեք ձվի հարած սպիտակուցի հետ կամ դրան ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Դիմակը պահեք 20 րոպե: Նման դիմակից հետո դեմքը լվանալ պետք չէ:

Թրջոցներ վարունգով

Վերցրեք միջին չափսի վարունգ, քերեք քերիչով և ավելացրեք իր ծավալին հավասար չափով կիտրոնահյութ: Թրջոցները

դրեք 10-15 րոպե, օրական մի քանի անգամ կամ  մեկ անգամ 30 րոպե տևողությամբ (ճարպոտ մաշկի համար):

Հաղարջի դիմակ

Այս դիմակը նախատեսված է ճարպոտ մաշկի համար: Պատրաստեք հաղարջի հատապտուղների հյութը, ավելացրեք հարած սպիտակուց (1:1) և դրեք դեմքին 30 րոպե:

Առաջարկվում է դիմակի մի քանի տարբերակներ:

Առաջին  տարբերակ: Պատրաստեք սև կամ կարմիր հաղարջի հյութը: Թրջեք անձեռոցիկը այդ հյութի մեջ և դրեք դեմքին: 10-15 րոպեից անձեռոցիկը նորից թրջեք հյութի մեջ և դիմակը կրկնեք:

Երկրորդ տարբերակ: Տրորեք պտուղները և խառնեք մեկ թեյի գդալ մեղր: Խառնուրդը դրեք դեմքին: Կես ժամից դիմակը հանեք և դեմքը տրորեք կիտրոնի հյութ պարունակող եռացրած-սառեցրած ջրով:

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,