Խնդրանք` բարի ամպիկին

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Բարի ամպիկ, ճախրող ամպիկ,

Ուր ես այդպես դու շտապում,

Երկնի ծովում դու լողալով,

Դեպի ուր ես սլանում:

Քամին է քեզ քշում-տանում,

Թե ինքդ ես հեռանում,

Բարի ամպիկ, մի քիչ սպասի

Խնդրանք ունեմ քեզ բարի:

Ուզում եմ`դու լուսնին ասես,

Որ ես քնել չեմ ուզում,

Բարի ամպիկ, ճախրող ամպիկ,

Ուր ես այդպես դու շտապում,

Երկնի ծովում դու լողալով,

Դեպի ուր ես սլանում:

Քամին է քեզ քշում-տանում,

Թե ինքդ ես հեռանում,

Բարի ամպիկ, մի քիչ սպասի

Խնդրանք ունեմ քեզ բարի:

Ուզում եմ`դու լուսնին ասես,

Որ ես քնել չեմ ուզում,

Թող  աստղերի բույլը բռնած,

Մի քիչ երկար մնա քնած:

Թող արեւը երկար փայլի,

Թող մայրիկը չառարկի,

Որ ես բակում ընկեր գտնեմ

Ու  ցերեկը վայելեմ:

 

Իմ փոքրիկ