Կովիկը

Ստեղծագործում է Իմ Փոքրիկը

Մեր գյուղի տան մեծ այգում

Մի մեծ կովիկ է ապրում:

Հենց արեւը երկնքում

Իր շողերն է տարածում,

Նա խոր քնից արթնանում,

Հորանջում է ու կանգնում,

Դեպի դաշտերն է շտապում:

Ամռան թավշե անտառում

Մեր գյուղի տան մեծ այգում

Մի մեծ կովիկ է ապրում:

Հենց արեւը երկնքում

Իր շողերն է տարածում,

Նա խոր քնից արթնանում,

Հորանջում է ու կանգնում,

Դեպի դաշտերն է շտապում:

Ամռան թավշե անտառում

Բերանը լայն բացելով`

Նա ծուլորեն որոճում,

Իր բաժին խոտն է ուտում:

Ուտում է նա անդադար,

Ծամում է խոտը դալար,

Որ գիշերը տուն դառնա

Ու մեզ համով կաթիկ տա:

 

Իմ Փոքրիկ