Հայտնագործություններ, որոնք կատարել են երեխաները  

Փոքրիկիս ժամանցը

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ ընդհանուր բան կա մորթյա ականջակալների, ջրային դահուկների, մրգային պաղպաղակների միջև: Իրարից շատ տարբեր այս իրերը ստեղծել են երեխաները: Իհարկե, մանուկների հեղինակած գյուտերը սրանցով չեն սահմանափակվում: Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա և դեռահաս ստեղծում է նոր բան՝ համակարգչային խաղերից մինչև տեխնիկա:


Բրայլյան այբուբեն

1824 թվականին 15-ամյա Լուի Բրայլ անունով մի տղա հայտնագործեց այբուբեն, որը մինչև օրս օգնում է թույլ տեսողություն ունեցող մարդկանց հեշտությամբ կարդալ: Այս այբուբենն այսօր էլ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում:

 

 

Բատուտ

Փոքրիկների, ինչպես նաև մեծերի սիրելի բատուտը հայտնագործել է 16-ամյա Ջորջ Նիսսենը: Նա, ուշադիր նայելով մարմնամարզիկներին, նկատել էր, որ նրանք ցատկում են անվտանգությունն ապահովող մի ցանցի վրա: Եվ ահա, սրա մոդելով նա հայտնագործեց մի բան, որի շնորհիվ մարդիկ կարողացան հեշտությամբ վեր ցատկել:

 

Լսողությունը բարելավող սարք

14-ամյա Ջոն Քոնը ստեղծեց մի սարք, որը հնարավորություն տվեց թույլ լսողություն ունեցող մարդկանց ավելի լավ լսել շրջապատող աշխարհի ձայները: Նման սարք ստեղծելու գաղափարը  նրա մոտ ծագեց այն ժամանակ, երբ մրցույթներից մեկի ընթացքում սկսեց ատամներով կիթառ նվագել: Ի դեպ, հենց այդ մրցույթում նա հաղթեց:

 

 

Պաշտպանիչ ականջակալներ

15-ամյա Չեստեր Գրինվուդը 1873 թվականին հայտնագործեց բոլորիս հայտնի պաշտպանիչ ականջակալները: Նման բան ստեղծելու միտքն առաջացավ անհրաժեշտությունից: Տղան սիրում էր դահուկներով սահել և որպեսզի ականջները չսառչեն, նա տատիկին խնդրեց մորթյա կտորներ ամրացնել մետաղալարի երկու ծայրերին: