32 հարց ու թեմա, որոնց շուրջ կարող եք փոքրիկի հետ հրաշալի զրույց բացել ու բացահայտել նրան

Փոքրիկիս ժամանցը

Տանը փոքրիկ ունենալու պարագայում հարկավոր է ամեն վայրկյան պատրաստ լինել հարցերի տեղարատարափի:

Երեխայի հետաքրքրասիրությունը սահմաններ չի ճանաչում, և այն պետք է լիովին բավարարել, որովհետև երբ դուք պատասխանում եք տվյալ հարցերին, օգնում եք նրա ինտելեկտի զարգացմանը: Այն, որ բալիկը մշտապես ցանկանում է իմանալ ավելին, հիանալի է: Անհրաժեշտ է անպատասխան չթողնել նրա խոսքերն ու, միևնույն ժամանակ, օրինակ ցույց տալ, թե ինչպես կարելի է ճիշտ հարցեր կազմել և զրույցը շարունակել: Պետք է ցույց տալ, որ դուք հետաքրքրված եք նրանով և ուզում եք տեղեկացված լինել: Եվ այսպես, ինչի՞ մասին հարցնել բալիկին: Կարող եք ասել․ 

 

  1. Հե՞շտ է երեխա լինելը:
  2. Ինչի՞ մասին ես երազում:  
  3. Ի՞նչն է քեզ դարձնում երջանիկ:
  4. Ու՞մ կամ ինչի՞ մասին ես մտածում արթնանալուն պես: Ի՞նչ ես ակնկալում նոր օրվանից:
  5. Որտե՞ղ են ապրում երազները:
  6. Ինչպե՞ս են անվանում քո սիրելի կերպարին, և ի՞նչ ուժերով է նա օժտված: Ո՞ր հերոսն է քեզ ամենից շատ զվարճացնում:    
  7. Երբևէ մտածե՞լ ես շուրջդ փոփոխություններ կատարելու մասին:
  8. Եթե ունենայիր սեփական խանութ, ապա ի՞նչ կվաճառեիր և ինչու՞: 
  9. Ե՞րբ ես քեզ զգում քաջ: Ի՞նչ ես զգում, երբ գրկում եմ քեզ և և ինչպե՞ս ես արտահայտում քնքշանքդ:
  10. Ինչպիսի՞ն պետք է լինի լավագույն ընկերը:
  11. Ի՞նչ կցանկանայիր սովորել: 
  12. Ըստ քեզ՝ ինչու՞ են մարդիկ գրքեր կարդում:
  13. Ի՞նչն է մարդուն դարձնում առանձնահատուկ:
  14. Ո՞րն է քո սիրելի խաղը:
  15. Եթե քեզ հաջողվեր նկարել պատկերացումներդ ու մտքերդ, ապա ինչի՞ց կսկսեիր:  
  16. Ո՞ր երաժշտական հնչյուններն ու ձայններն են քեզ դուր գալիս:
  17. Որտե՞ղ և ու՞մ հետ ես քեզ լավ զգում:
  18. Ո՞ր ուտելիքն է աշխարհում ամենից համեղը:
  19. Ի՞նչը կստիպի քեզ լաց լինել: 
  20. Ինչու՞ են մարդիկ նեղանում:  
  21. Ի՞նչ է նշանակում ունենալ լավ կամ վատ տրամադրություն:
  22. Կա՞ ինչ-որ բան, որը պակասում է քո կյանքում:
  23. Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում տարիներ անց:
  24. Եթե կարողանայիր օգնել այլ մարդկանց, կանեի՞ր դա:
  25. Ինչպիսի՞ն պիտի լինեն ամուսինները:
  26. Ի՞նչն է քեզ հաղորդում դրական լիցքեր:  
  27. Քեզ ավելի շատ դուր է գալիս ընկերություն անել տղաների՞, թե՞ աղջիկներ հետ: 
  28. Ինչի՞ց ես ամենից շատ վախենում: 
  29. Ինչո՞վ են տարբերվում միմյանցից աղջիկներն ու տղաները:  
  30. Ո՞ր պահերին ես զգում, որ ծնողներդ քեզ բոլորովին չեն հասկանում:
  31. Թռչուններն ու կենդանիները հաղորդակցվու՞մ են իրար հետ: 
  32. Ի՞նչն ես համարում հրաշք:

 

Սրանք միայն մի քանի հարցեր են։ Ավելացրեք շարքն ու լավ ժամանակ անցկացրեք երեխաների հետ։ Նրանք միշտ էլ ձեր ուշադրության կարիքն ունեն։