Ձկնորսն ու ձուկը․ առակ ագահության վտանգի մասին

Փոքրիկիս ժամանցը

Մի օր ձկնորսը ձուկ է բռնում: Ձկնիկն առանց վարանելու ասում է.

- Ձկնո՛րս, բաց թող ինձ: Ախր տեսնում ես, ես խոշոր չեմ և ինձանից մեծ օգուտ չես ստանա: Եթե ինձ բաց թողնես, ես կմեծանամ: Եվ երբ այդ ժամանակ բռնես ինձ, քեզ համար ավելի օգտակար կլինի:

Ձկնորսն ուշադիր լսում է ու պատասխանում․

- Հիմար կլինի նա, ով մեծ օգուտի կսպասի՝ ձեռքից բաց թողնելով փոքրը: 

Այստեղ ընթերցողին ներկայացվում է՝ ինչպես ձկնորսը ականջ չի դնում ձկան համոզիչ խոսքերին և դատում խելամտաբար: Նա որոշում է կանգ առնել ու նախընտրում մնալ փոքր, բայց իրական օգուտով, քան սպասել միայն մտքում գոյություն ունեցող մեծին: Այս առակը փոքրիկ դաս է այն մարդկանց համար, որոնք անընդհատ ավելի մեծի ու լավի որոնման մեջ են, ի վիճակի չեն գնահատել իրենց ունեցածը և ուրախանալ փոքր հաղթանակներով: Հիասքանչ է, երբ մարդը փորձում է բարձրանալ, նորը ձեռք բերել, բայց շանսերը պետք է լինեն իրատեսական: Երբեմն շատ ավելի ճիշտ է պահպանել եղածը, քան տրվել երևակայությանը, հաճելի մտքերին և կորցնել ունեցածը: