Մի մարդ կար, որ երեք ընկերներ ուներ: Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, հակառակ նրան, որ երրորդ ընկերը ավելի էր կապված իրեն:
Առակներ
Ուսուցանող առակներ
Գյուղացին ու իր որդիները
Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին
Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։
Առակ ծովի գորտերի մասին. Մխիթար Գոշ
Ծովի գորտերը, խորհուրդ անելով, ասացին.
Առակ. Ջայլամն ու ծիտը
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ-մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և հարցրեց գաղտնիքը:
Աղվեսը և թղթատար գայլը
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
-Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար:
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին:
Եվ աղվեսն ասաց.
-Ինչու՞ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
-Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր: