Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
-Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար:
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին:
Եվ աղվեսն ասաց.
-Ինչու՞ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
-Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր: