Առակ. Ջայլամն ու ծիտը  

Առակներ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ-մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

-Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում:

Կարծելով, թե ճիշտ է ջայլամի ասածը՝ ծիտը կրակ է ուտում և սատկում:

 

Առակը հանդիմանում է ունայն ցանկությունները, երբ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել՝ չմտածելով իրենց տկարության մասին: