Արծիվը ծառին նստած հանգստանում էր և ոչինչ չէր անում:
Փոքրիկ նապաստակը, տեսնելով արծվին, հարցնում է.
– Կարո՞ղ եմ ես էլ քո պես նստել ու ոչինչ չանել:
– Իհարկե, ինչու ոչ, – պատասխանում է արծիվը:
Եվ նապաստակը նստում է գետնին, ծառի տակ և սկսում հանգստանալ: Հանկարծ հայտնվում է աղվեսը, թռչում նապաստակի վրա և ուտում նրան:
Առակի խրատը հետևյալն է. որպեսզի նստեք և ոչինչ չանեք, դուք պետք է շատ, շատ բարձր նստեք: