Աղվեսը և թղթատար գայլը

Առակներ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ, ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար»: Եվ այդ պես խաբեց գայլին, և միասին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին:

Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչու՞ թուղթը ցույց չտվիր»: Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»: