Կաթ-կաթում է, տես, անձրևը,
Լվանում է փողոցները,
Դանդաղ հոսում,կուտակվում է
Ու իմ խաղը փչացնում է:

Կավճով գծած մեր թվերը,
Նաև կլոր շրջանները
Ջուրը ջնջել ու մաքրել է,
Ընկերներիս տխրեցրել է:

Տոտիկները իմ փոքրիկ,

Ունեն արդեն նոր կոշիկ`
Կարմիր, կապույտ, խատուտիկ,
Ճիշտ ինձ նման ուրախիկ:
Բայց չեմ սիրում ես կոշիկ,
Ուզում եմ քայլել բոբիկ,
Սակայն ունեմ մի մայրիկ,

Մեր գյուղի տան մեծ այգում

Մի մեծ կովիկ է ապրում:

Հենց արեւը երկնքում

Իր շողերն է տարածում,

Նա խոր քնից արթնանում,

Հորանջում է ու կանգնում,

Դեպի դաշտերն է շտապում:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Սեւանա լիճը, գիտես,
Ամռան տապին զովացնող
Ու դասերի ավարտին
Մեզ իր լայն գիրկը կանչող
Ժամանցի վայր չէ միայն:
Մեր գեղամա թագուհին,
Որ բազմել է մեր ճամփին,
Գետերից է միշտ սնվում
Ու սնում է գետերին:
Այն միակն է Կովկասում,

Այլ հոդվածներ …