Մի բարկացրեք մրջյունին
Փոքրիկ մրջյունն` ահագին,
Ծանր մի հասկ շալակին,
Տեսեք ինչպես է գալիս,
Ծուռ ոտքերին զոռ տալիս:
-Թեկուզ գնամ ես ձեռից,
Չեմ հեռանա իմ բեռից:
Մի բարկացրեք մրջյունին
Փոքրիկ մրջյունն` ահագին,
Ծանր մի հասկ շալակին,
Տեսեք ինչպես է գալիս,
Ծուռ ոտքերին զոռ տալիս:
-Թեկուզ գնամ ես ձեռից,
Չեմ հեռանա իմ բեռից:
Մռռանը
Կիրակի էր, մայր կատուն
Ելավ գնաց քրոջ տուն:
Մկներն իսկույն թռան դուրս,
Իրար տվին աչքալույս:
Երբ տանը չի մռռանը,
Մուկն է խաղում դռանը:
Իմ շնիկը
Դուք չե±ք տեսել իմ շնիկին,
Չալպուտուրիկ, սև դնչիկին,
Թռչկոտում է ամբողջ օրը,
Քարին քսում ճերմակ փորը:
Փոքրիկներին ակ է կանչում,
Իսկ մեծերի վրա հաչում:
Խխունջը
Խխունջ, խխունջ, այ խխունջ,
Ի±նչ ես նստել լուռումունջ,
Ասա, սիրուն իմ խխունջ,
Շողիկներիոսկե փունջ,
Ո±ւմ հետ ես դու զրուցում
Քո հեքիաթյա ամրոցում: