Մոռացկոտ ուլիկը

բանաստեղծություններ

Ուլիկն հագավ վագրի մորթի

Ու վազ տվեց դաշտը մոտի,

Սուր դնչիկով փորեց հողը,

Իրար խառնեց խոտն ու ցողը:

Ուլիկն հագավ վագրի մորթի

Ու վազ տվեց դաշտը մոտի,

Սուր դնչիկով փորեց հողը,

Իրար խառնեց խոտն ու ցողը:

Բայց երբ հեռվից գայլին տեսավ,

Վախից հազիվ մորը հասավ:-

Ինչո՞ւ փախար, այծի որդի,

Երբ հագիդ կար վագրի մորթի:

 

Հենրիկ Սևան