Մենք տանն ունենք ծիծաղելի,
Տարօրինակ մի հայելի,
Կանգնում եմ ես նրա դիմաց,
Ժպտում է ինձ կամաց-կամաց:
Մեկ լեզու է վրաս հանում,
Մեկ էլ տեսար` աչքով անում,
Մենք տանն ունենք ծիծաղելի,
Տարօրինակ մի հայելի,
Կանգնում եմ ես նրա դիմաց,
Ժպտում է ինձ կամաց-կամաց:
Մեկ լեզու է վրաս հանում,
Մեկ էլ տեսար` աչքով անում,
Հետո մազերն է գզգզում,Բարձր-բարձր ինձ հետ խոսում:
Ծիծաղում եմ, ինքն էլ ինձ հետ,
Ասես ինձ պես աղջիկ է խենթ,-
Մենք տանն ունենք ծիծաղելի,
Տարօրինակ մի հայելի:
Հենրիկ Սևան