Նկարը

բանաստեղծություններ

Ես մի բան եմ նկարել,

Ոչ մի բան եմ նկարել,

Գնելն ասաց` առյուծ է,

Մուշեղն ասաց` սառույց է:

Էլի մի բան գծեցի,

Ու ոչ մի բան գծեցի,

Գնելն ասաց` աղվես է,

Մուշեղն ասաց` մողես է:

Նորից մի բան գծեցի,

Ու ոչ մի բան գծեցի,

Ես մի բան եմ նկարել,

Ոչ մի բան եմ նկարել,

Գնելն ասաց` առյուծ է,

Մուշեղն ասաց` սառույց է:

Էլի մի բան գծեցի,

Ու ոչ մի բան գծեցի,

Գնելն ասաց` աղվես է,

Մուշեղն ասաց` մողես է:

Նորից մի բան գծեցի,

Ու ոչ մի բան գծեցի,

Գնելն ասաց` կապիկ է,

Մուշեղն ասաց` հայրիկն է:

Չեք հասկանում, տղաներ,

Ոչ մի բան եմ նկարել,

Թե որոշել եք այսօր

Խեղճ հայրիկին ձեռ առնել:

 

Էդուարդ Միլիտոնյան