Մի ծառ ունեմ,
Անուն չունի,
Վրան հազար
Պտուղ ունի:
Էլ սերկևիլ,
Էլ ձմերուկ,
Էլ դեղձ ու նուռ,
Էլ շատ պնդուկ:
Նաև դդում,
Նաև ընկույզ,
Էլ չեմ ասում`
Մի ծառ ունեմ,
Անուն չունի,
Վրան հազար
Պտուղ ունի:
Էլ սերկևիլ,
Էլ ձմերուկ,
Էլ դեղձ ու նուռ,
Էլ շատ պնդուկ:
Նաև դդում,
Նաև ընկույզ,
Էլ չեմ ասում`
Քաղցր ողկույզ:Չեմ հասկանում
Ինչ ծառ է սա,
Վրան ամեն,
Ամեն ինչ կա:
Կարծես լինի
Փոքրիկ շուկա,
Որտեղ միայն
Առնող չկա,
Որովհետև
Ծախող չկա,
Որովհետև
Հրաշք է դա:
Էդուարդ Միլիտոնյան