Սիրում եմ քեզ, կովի եղջյուր,
Ամուր ես դու և մի քիչ սուր,
Բայց շատ ափսոս, որ խեղճ կովին
Չես պաշտպանում բոլորովին:
Սիրում եմ քեզ, այծի եղջյուր,
Սիրում եմ քեզ, կովի եղջյուր,
Ամուր ես դու և մի քիչ սուր,
Բայց շատ ափսոս, որ խեղճ կովին
Չես պաշտպանում բոլորովին:
Սիրում եմ քեզ, այծի եղջյուր,
Ոլոր-մոլոր ու ծուռումուռ,Բայց շատ ափսոս, գայլից անկուշտ
Վախենում ես և դու, անշուշտ:
Եղջերուի եղջյուր սիրուն,
Ամենից շատ քեզ եմ սիրում,
Թեպետ դու էլ անզոր ես շատ,
Բայց սիրուն ես, սիրուն անչափ:
Էդուարդ Միլիտոնյան