Ես գիտեմ

բանաստեղծություններ

Ականջիս տակ

Մի ծղրիդ

Ու քթիս տակ

Մի ծիտիկ:

Ինչ են երգում`

Չգիտեմ,

Բայց պարզ է, որ

Ուրախ են:

Աչքերիս դեմ

Մի զատիկ

Ու ոտքիս դեմ

Մի բադիկ:

Ականջիս տակ

Մի ծղրիդ

Ու քթիս տակ

Մի ծիտիկ:

Ինչ են երգում`

Չգիտեմ,

Բայց պարզ է, որ

Ուրախ են:

Աչքերիս դեմ

Մի զատիկ

Ու ոտքիս դեմ

Մի բադիկ:

Ինչ են ուզում`

Չգիտեմ,

Լուռ կանգնել են

Քթիս դեմ:

Կմեծանամ`

Կիմանամ...

Ու երբ կանգնեն

Աչքիս դեմ,

Ականջիս դեմ,

Ոտքիսդեմ,

Նամանավանդ`

Քթիս դեմ,

Կասեմ` զատիկ

Ու բադիկ,

Ձեր ուզածը

Ես գիտեմ:

 

Էդուարդ Միլիտոնյան