Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել,
Եվ տան մեջ
Լույս եմ վառել,
Օդի մեջ
Գորգ եմ հյուսել
Եվ գորգին`
Հին մի սուսեր:
Եվ հետո
Կանգնել ուրախ,
Կանչում եմ
Մեկ աջ, մեկ ձախ`
Օդի մեջ
Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել,
Եվ տան մեջ
Լույս եմ վառել,
Օդի մեջ
Գորգ եմ հյուսել
Եվ գորգին`
Հին մի սուսեր:
Եվ հետո
Կանգնել ուրախ,
Կանչում եմ
Մեկ աջ, մեկ ձախ`
Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել:
Վա~յ, քամին
Լսեց, եկավ,
Օդեղեն
Տունն իմ տարավ:
Էդուարդ Միլիտոնյան