Sidebar

Գրագետ քամին

Աշնան քամին բարձրացավ,

Մեր քաղաքով անց կացավ,

Շտապ թերթեց գիրքը բաց`

Պատուհանի գիրկն ընկած:

 

-Վա~յ, քամին էլ է կարդում,

Տեսեք, էջերն է թերթում,-

Ասաց հանկարծ Ալվարդը,

Ձեռքից ընկավ ալ-վարդը:-

Թե կարո±ղ ես, քամի ջան,

Այժմ կարդա բարձրաձայն:

 

Հենրիկ Սևան