Խելացի եղբայրները

բանաստեղծություններ

Երկու եղբայր  չարաճճի

Եվ նույնքան էլ քաջ ու բարի

Առանց րոպե իսկ դադարի

Մտնում են բակ, հետո այգի:

Վազվզում են շնչակտուր,

Հասնում մինչեւ անգամ կտուր,

Բարձրանում են ամեն բլուր,

Կարծես խաղում են ամենուր:

 

Բայց խելոք են փոքրիկները,

Գիտեն խաղի սահմանները,

Թողնում են բակն ու վազելը,

Երբ կանչում են տան մեծերը:

 

«ԻՄ ՓՈՔՐԻԿ»