Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ

բանաստեղծություններ

Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ,
Կարդա’, գրի’ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Գիրք կարդալով’ դու գրքերում

Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:

 

Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ,
Կարդա’, գրի’ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

 

Ալեքսանդր Ծատուրյան