ԿԱՏՈՒ
Կատուն եկավ փիսիկ-փիսիկ,
Հազար նազով ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց թաթիկներով,
Մազը սանրեց չանչիկներով.
— Կատո՛ւ, կատո՛ւ, հե՞ր ես տրտում,
Թե՞ մկներն են այսօր զարթուն:
ԲԱԴԻԿ
Բադիկ-բադիկ,
Կարմիր թաթիկ,
Ո՞ւր ես գնում կամաց-կամաց,
Ձագուկներդ չորս կողմդ առած,
— Ես գնում եմ ջուր գտնելու,
Ձագուկներիս լվանալու,
Ձագուկներսս մաքուր-մաքուր,
Տղոց երեսն աղտ է ու մուր:
ԳԱՐՈՒՆ
Արի, գարուն,
Արի, սիրուն,
Բեր պարզ արև,
Առատ անձրև.
Խնդրե տերեն
Հաճար, ցորեն,
Ձմեռն էր մեծ
Ողջ սպառեց.
Ամբար, մառան,
Դատարկ դարձան:
ԱՐԵՎ
Արև, արև, արի դուրս
Քեզ բերել ենք աչքի-լույս,
Քո քույրիկը լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բաց երեսդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք: