Մանկական բանաստեղծություններ Հովհաննես Թումանյանից

բանաստեղծություններ

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես

Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ

Մի հին ծանոթ,

Մոտն եմ վազում,

Պոչս շարժում։

Բայց թե մի գող,

Չար կամեցող

Ուզի թաքուն

Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես.

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այպես

Պահում եմ ես։

 

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի Մի փոքրիկ բնում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,

Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գնում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—

Էլ չեմ հասկանում։