Բանաստեղծություններ գարնանամուտի մասին

բանաստեղծություններ

***

Ձմեռն արդեն վերջանում է,

Ձյունը բակի, տե՛ս, հալչում է:

Ձնծաղիկը մեղմ ժպտում է,

Գարնան մուտքը ավետում է:

 

***

Գարունը արդեն մեր դուռը թակում,

Արև, ժպիտներ, սեր է խոստանում:

Մայրիկս համեղ տորթ է պատրաստում,

Գարնան գալուստը տոնել է ուզում:

 

***

Առվակները քչքչում են,

Գետակները հոսհոսում են,

Ծառ ու ծաղիկ բողբոջում են,

Գարնան բույրը տարածում են:

 

Հեղինակ՝ «Իմ փոքրիկ»