Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
Մարմնիս վրա, ահա, տես
Սուր-սուր փշեր ունեմ ես.
Միակ հյուրն եմ դաշտերի,
Եվ թշնամին օձերի:
Ի՞նչ ենք մենք տեսնում
Մեր աչքերը փակ,
Եվ այն էլ միայն
Քնած ժամանակ:
Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
Հողմ ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից,
Ու մաշվում է արեգակից։
Ողջ աշխարհին օգտակար,
Երեք տառից փափուկ քար,
Վարդն է հայոց աշխարհի,
Զարդն է հայոց աշխարհի:
Ինքը չի ուտում,
Ինքը չի խմում,
Բայց իր տիրոջը
Միշտ կուշտ է պահում:
Բրդոտ մռթով, թաթը ծուռ,
Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ: