Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
Քեզ տանում է վեր ու վար՝
Ինչպես հմուտ նավավար,
Թե իր կոճակը սեղմես,
Քեզ դարձնում է նա ... ավար:
/Վերելակ/
***
Մուկը տիկնիկ-մկնիկ ուներ,
Տիկնիկ-մկնիկը՝ տեր:
Տերը մուկն էր տիկնիկատեր,
Տիկնիկը գիտեր:
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ եւ նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(Լուսին)
Թռչուն անթեւ ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
***
Զույգ անիվին թե հենվես՝
Չի շարժվում, չի շտապում,
Բայց երբ ոտքով պտտես՝
Քեզնից արագ է վազում:
(Հեծանիվ)
***
Ունի երկու խողովակ,
Ամեն մեկն ունի ակ,
Խողովակից թե նայես՝
Ողջ աշխարհն է ոտքիդ տակ: