Այն ինչն է, ինչը... հանելուկներ

Հանելուկներ

Աչքիդ շուրջը խոտեր կան բուսած,

Սակայն դու երբեք չես տեսնում նրանց:

/Թարթիչները/

Աչքիդ շուրջը խոտեր կան բուսած,

Սակայն դու երբեք չես տեսնում նրանց:

/Թարթիչները/

***

Ին՞չ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

/Երազ/

***

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

/Բերան, ատամներ/

***

Թեև չունի նա թևեր,

Բայց բազե է անվեհեր,

Բազեից էլ համարձակ,

Կտրում է ծով ու ցամաք:

/Օդաչու/

***

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

/Ստվեր/

***

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

/Լեզու/

***

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:

/Լուսացույց/

***

Թևեր ունի գույնզգույն,

Թուփ ու ծաղիկ է սիրում,

Նա ձեզ ամենիդ ճանաչ,

Թռիչքը կարճ, կյանքը կարճ:

/Թիթեռ/

***

Բռունցքի չափ մեքենա,

Ամեն տեղ քեզ հետ է նա,

Քնած լինես, թե արթուն,

Նա քեզ կյանք է պարգևում:

/Սիրտ/

 

Մկրտիչ Կորյուն