Հենրիկ Բաբաջանյան . Հանելուկներ

Հանելուկներ

 

 

Բրդոտ մռթով, թաթը ծուռ,

Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ:

 

(Արջ)

 

***

Ձվից ելնում քըչփչան են,

Ձու են ածում կըչկչան են:

 

(Հավ)

 

***

Հանդն է շրջում հեկտար-հեկտար,

Տուն է բերում անուշ նեկտար:

 

(Մեղու) 

 

***

Թոկն այդ հազար գույն ունի,

Զգույշ եղե'ք թույն ունի:

 

(Օձ)

 

***

Ահ, սարսափն է հազարների,

Գոռ արքան է գազանների:

 

(Առյուծ)

 

***

Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,

Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:

 

(Թութակ)

 

***

Պատից կախած այդ տիկ-տակը

Ցույց է տալիս ժամանակը:

 

(Ժամացույց)

 

***

Հանդ է գնում օրը օրին,

Կաթ է տալիս նա բոլորին:

 

(Կով)

 

***

Կրկես մտավ մի խրճիթ,

Չորս ոտ ունի մի կնճիթ:

 

(Փիղ)

 

***

Ծանոթի հետ միշտ բարի,

Գողերի դեմ չար ու բարկ,

Գիշեր, ցերեկ նա չարից

Պահպանում է տուն ու բակ:

 

(Շուն)

 

***

Կաշվե կլոր մի փուչիկ

Օդ են փչել, որ ուռչի:

Շատ է թեթև գուդը չալ,

Ոտով խփես կըթռչի:

 

(Գնդակ)

 

***

Կարմիր տուն է առանց դուռ,

Մեջը հատիկ՝ երկու բուռ:

 

(Նուռ)

 

***

Ձյունի տակից ՝ ճերմակ թաղիք,

Աչքը բացեց մի նուրբ ծաղիկ: 

 

(Ձնձաղիկ)

 

***

Երկնքից իջան անփույթ շարանով,

Հողը ծածկեցին ճերմակ սավանով:

 

(Փաթիլներ)

 

***

Ի՞նչ է հագնում մարդը կաշվե,

Որ քայլելիս ոտք չմաշվի:

 

(Կոշիկ)

 

***

Բազմում է հպարտ թառի չոր ճյուղին,

Հանում է քնից մեր ամբողջ գյուղին:

 

(Աքաղաղ)

 

***

Առստաղից կախված տանձ է,

Խավարի մեջ փայլող գանձ է:

 

(Լամպ)

 

***

Ապրում է ջրում անխոս ու անօդ,

Նա մանուկներին վաղուց է ծանոթ:

 

(Ձուկ)