Հանելուկներ կենդանիների մասին – մաս 1

Հանելուկներ

Բրդոտ մռթով, թաթը ծուռ,

Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ:

 

(Արջ)

 

***

Ձվից ելնում – քըչփչան են,

Ձու են ածում – կըչկչան են:

(Հավ)

 

***

Հանդն է շրջում հեկտար-հեկտար,

Տուն է բերում անուշ նեկտար:

 

(Մեղու) 

 

***

Թոկն այդ հազար գույն ունի,

Զգույշ եղե'ք – թույն ունի:

 

(Օձ)

 

***

Ահ, սարսափն է հազարների,

Գոռ արքան է գազանների:

 

(Առյուծ)

 

***

Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,

Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:

 

(Թութակ)