Հանելուկներ կենդանիների մասին - 2

Հանելուկներ

***

Հանդ է գնում օրը օրին,

Կաթ է տալիս նա բոլորին:

 

(Կով)

 

***

Կրկես մտավ մի խրճիթ,

Չորս ոտ ունի, մի կնճիթ:

 

(Փիղ)

 

***

Ծանոթի հետ միշտ բարի,

Գողերի դեմ չար ու բարկ,

Գիշեր, ցերեկ նա չարից

Պահպանում է տուն ու բակ:

 

(Շուն)

 

***

Բազմում է հպարտ թառի չոր ճյուղին,

Հանում է քնից մեր ամբողջ գյուղին:

 

(Աքաղաղ)