Sidebar

Այն ի՞նչն է, ի՞նչը...

Մի նյութ գիտեմ՝ կարծր ու ամուր,

Տաքացնելիս՝ դառնում է ջուր:     

 (Սառույց)

 ***

Հայրը՝ լույս է՝ շիթ առ շիթ,

Մայրը՝ ջուր է՝ ջինջ, վճիտ,

Գիտեք որդուն՝ յոթնալար,

Որ ձգվում է սարից սար:                                     

 (Ծիածան)

 ***

Ծնվում է նա հրից, ջրից,

Մեզ ժպտում է հորիզոնից՝

Ունի աղեղ յոթնալար՝

Կամրջում է դաշտ ու սար:                               

 (Ծիածան)

 ***

Թեև չենք տեսնում ու չենք շոշափում,

Բայց նրանով ենք ապրում ու շնչում,

Իմացիր, ի՞նչ է անունը նրա՝

Անչափ կարևոր աշխարհի վրա:                                         

 (Օդ)

 ***

Մարդուն մոտիկ ու մտերիմ՝

Կենդանի է հավատարիմ,

Հսկում է նա փարախ ու բակ,

Չի ընդունում ոչ մի կաշառք:                                     

 (Շուն)

 ***

Ժայռի տակից դուրս կգամ,

Շրջապատիս կյանք կտամ

Ու երգելով մեղմօրոր,

Վերից կիջնեմ դեպի ձոր:                                 

 (Աղբյուր)