***
Շուշանիկը սուս անի,
Նստի մոտը Սուսանի:
***
Կար մի վրան սպիտակ,
Վրան` կարմիր մի պիտակ:
***
- Ծիրանի´ ծառ, ծիրա´ն տուր:
- Ծիրան չունեմ, ծո´ւյլ Ծատուր:
- Ծիրան չունե՞ս: Ունես, չէ´:
- Ունեմ` ծույլի համար չէ:
***
Քոթոթը նոթոտ է,
Նոթոտ է քոթոթը:
Թեկուզև նոթոտ է՝
Լավիկն է քոթոթը:
***
Օձը դպրոց չի գնում,
Դպրոցում ինչ գործ ունի:
Ինչ որ պետք է այս կյանքում՝
Ատամի տակ օձն ունի:
***
Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:
***
Ջուրը հալված ձյուն է,
Ձյունը սառած ջուր է:
***
Ձեր բակում կա տասը տանձի ծառ,
Տասը տանձի ծառին` տասը ծանր տանձ:
***
Ոսկանն եմ ես, Ոսկանը,
Ոտով հասա Որսասար,
Որսասարում որս արի`
Որսկան պապիս հավասար:
***
Չիր ու չամիչ` Վաչիկին,
Գիր ու գրիչ` Խաչիկին:
***
Ուռի ծառից առույգ մի ուլ
Պոկեց ուռի դալար մի ճյուղ:
Ծիտը ճտտաց. «Ա՜յ, գիժուլիկ,
Մի կոտրատիր ճյուղերն ուռի...»:
***
Ուշեղը ուժեղ է,
Ուժեղը՝ ուշեղ,
Եվ անշեղ ուշեղը
Երբեք չի տուժել: