Ո՞ր թռչունն է, գույնով պես-պես, անունն ասա, եթե գիտես. հանելուկներ 5-10 տարեկան երեխաների համար  

Հանելուկներ

Գեղեցիկ է ու բարետես՝

Գլխին մի փունջ սանրի պես,

Երբ նստում է, դադար առնում,

Իր անունն է միշտ կրկնում:

 

 

                                     /Հոպոպ/

---

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝

Զարդարում է ձեր երեկոն,

Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,

Որ բերում է ձեզ նոր տարի:

 

                                  /Ձմեռ Պապ/

---

Փետուրներ են ծաղկուն, շքեղ,

Պոչը՝ երկար, հովհարաձև,

Ո՞ր թռչունն է, գույնով պես-պես,

Անունն ասա, եթե գիտես:

 

                                 /Սիրամարգ/

---

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

 

 

                                     /Սոխ/