Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ, որ պատկերդ ես տեսնում իր մեջ. հանելուկներ 5-10 տարեկան երեխաների համար  

Հանելուկներ

Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ,

Որ պատկերդ ես տեսնում իր մեջ:

 

                                          /Հայելի/

***

Ի՞նչն է՝ լռակյաց նստած մեր տան մեջ,

Տան տաք ու սառն է ցույց տալիս անվերջ,

Եվ, իր ցուցումին մենք հետևելով,

Զգուշանում ենք, ելնում մուշտակով:

                                                 /Ջերմաչափ/

***

Երեսունվեց քաջ, արի եղբայրներ

Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր,

Ծաղիկ են դառնում, բացվում մեր շուրթին՝

Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:

                                           /Մաշտոցյան այբուբեն/

***

Հազարածալ, հազար թերթիկ՝

Ունի անհուն խորհուրդ ու միտք,

Ով որ նրան ձեռքն է առնում,

Միտքը լույսով է զարդարվում:

                                             /Գիրք/

***

Պոչը թավիշ ու երկար,

Շրջում է լեռ, դաշտ ու սար,

Սրտում վախ կա ու մեծ ցավ՝

Երազում է թառ ու հավ:

                              /Աղվես/