Չորս ոտք ունի, բայց շուն չի, ձու է ածում, թռչուն չի. հանելուկներ 5-10 տարեկան երեխաների համար

Հանելուկներ

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

 

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում,
Բազեի պես որս է անում:

 

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

 

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Ձու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

 

(Կրիա)