Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Օրվա մի օր որսորդը գնում ա անտառն ու հանդը, որ որս անի, բերի իր տունն ու էրեխանցը կառավարի։ Էնա, որ մտնում ա հանդը, սրան մի կաքավ ա ռաստ գալի։

— Որսկան ախպեր,— ասում ա կաքավը,— ես գիտեմ, որ դու եթե որս չանես, էրեխեքդ սոված կմնան։ Թե կուզես, հրես, արի ինձ խփի, մենակ թե հանուն քու որդկերանցը, որ ճուտս քեզ պատահի, նրան չխփես։

— Լավ, կաքավ քույրիկ,— ասում ա որսկանը,— բա ես ո՞նց իմանամ, թե քու ճուտը ո՞րն ա։

Մի անխիղճ ու անսիրտ թագավոր ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա ուտում իրա նազիր-վեզիրների, սինոդականների ու պալատականների հետ։ Թագավորական խազինեն դատարկվում ա։ Սա կանչում ա նազիր-վեզիրներին.

— Խազինեն լափ դար ու դատարկ ա։ Դե հիմի ո՞նց եք էշը ցեխիցը հանում։ Մի հնար գտեք,— ասում ա թագավորը։— Էկեք մի նոր հարկ դնենք։

 

— Լավ, դրեցինք, բա հարկի անունը ի՞նչ դնենք, որ հարկը կարենանք հավաքենք։

Մի ջահել-ջիվան, ամա շատ աղքատ տղա յա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնովն ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ չեմ տա։

— Ախր ի՞նչի չես տա,— ասում ա կնիկը,— որ իրար սիրել են, թող առնեն իրար, ինչի՞ ես հոգուդ մեղք անում։

— Չէ որ չէ,— ասում ա մարդը,— իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում, տազ անում։

Մի ջահել տղա ա լինում։ Սա սիրելիս ա լինում մի սիրուն աղջկա, ամա թարսի պես էդ աղջկա մորը ոչ ով չի սիրում, չի հարգում, էդ մերը փիս անուն ա ունենում, մարդամիջում հայտնի ա լինում իր փիս վարքովը։

Էս ջահել պսակվող տղեն տարակուսում ա.— Բա, որ աղջիկը մոր ճամփովը գնա, էդ հո տնաքանդություն կլինի։ Շատ մտածելուց հետո ասում ա.— Մի հլա փորձեմ էդ աղջկան, տեսնեմ սա ի՞նչ խելքի, ի՞նչ վարքի ա։

Մեր գեղումը մի շատ անպետք մարդ կար։ Սրան-նրան խաբելով, մշակի վարձը կտրելով, տեղն էկած վախտն էլ ուրիշի մալը գողանալով, բոլ հարստություն էր դիզել։

Մի օր էս Հարուստը մի անմեղ գեղացու վրա սուտ պարտք ա գցում, թե դու ինձ տասը փութ գարի ես պարտք։

Էս մարդը պարտքը վիզը չի առնում, դե, ախր ոնց վիզն առնի, որ պարտ չի։ Ասում են, խոսում, գոռում, կռվում, վերջը գործը ընկնում ա դատարան։

Հարուստը գնում ա մի աղքատ, ճշմարտախոս մարդու մոտ։

Այլ հոդվածներ …