Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ  Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

- Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, - ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
- Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

- Իսկ ինչ մնում է ինձ, - ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով`

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի; 

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում. 

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ 

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Պառավն ասում է. 

— Դե գնա իմ կաթը բեր։ 

Աղվեսը գնում է կովի մոտ։ 

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Շատ-շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը՝ Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գոող։

Մի անգամ գնում է ձուկը բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ․․․ Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք․ էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։

Ուրաշիման իրեն-իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ Չէ, էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դյուր գալ։

Ու կրիան կրկին գցում է ծովը։

Վաղուց պատահած բան է․․․ Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։

Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է, օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։

— Ա՛յ դու անպիտան արարած․․․— բարկանում է վրեն ու բռնում է, լեզուն կտրում։

Ծիտիկը թռչում է, գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է․ վեր է կենում, իր մարդու հետ ճամփա է բռնում, սարուձոր ընկնում, որ իմանա, թե որ կողմը թռավ իր ծիտիկը։

Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի․

— Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։

Վերջապես գտնում են ծիտիկի տունը։

Լինում են, չեն լինում՝ լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը։ Էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում է, ասում է․ «Հերները մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»։ Բայց ինչպես կարգն ու օրենքն է՝ մեռելը դեռ հողավորած-թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրև թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է՝ քսակը ձեռք է գցում ու ծլկում, էնպես, որ չեն կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։

Էսպես խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու, ճարը կտրած, օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի։

Լինում է, չի լինում՝ մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է, սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ–ուրախ բարևում է.

— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։

Այլ հոդվածներ …