Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Աքաղաղը, գող փիսոն, պոզիկ այծը, թունավոր օձը. ժամանակակից հեքիաթ
Եղավ այնպես, որ օրերից մի օր իրար հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը, գող փիսոն, պոզիկ այծը, թունավոր օձը: Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ՝ հարազատների նման: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ամեն մեկն իր գործին էր. աքաղաղը իրեն համար քջջում էր հողը և անձրևորդեր գտնում: Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր և նա խիղճը հանգիստ մարսում էր: Փիսոյին կաթ էր տալիս այծը, երբ այն իրեն պետք չէր լինում: Օձը դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների: Այծը իր համար խոտ էր արածում: Ամեն ինչ հրաշալի էր, կյանքը հիասքանչ էր: Ոչ մեկը մյուսին չէր խանգարում: Բոլորը ուրախ-ուրախ երգում էին.
Ապրե՜ս, Բոբի. հեքիաթ մայրիկի խոսքը լսող արջուկների մասին
Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ: Բոբին արդեն կարողանում էր տասնյակ մետրերով բարձր-բարձր ծառեր մագլցել:
Գնդլիկ բոքոնիկը վառեց աղվեսի լեզուն
Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն, ու երբ չգտնեն` շատ կտխրեն, -մտածեց պատուհանագոգից գլորվող Գնդլիկ Բոքոնիկը: Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր, շարունակեց գլորվել ճանապարհով:
Թիկնոցավոր մողեսը
Մողեսը, որ հարմար տեղ էր փնտրում ձվադրելու համար, վերջապես գտավ: Նա չոր ավազի մեջ խոր փոս փորելուց հետո իր դրած ձվերը արագ-արագ ծածկեց ավազով:
-Լավ է, որ ոչ մեկը չտեսավ,- խլշած շուրջը նայեց մողեսը: Մի երկու ամիս համբերատար կսպասեմ, կհսկեմ ձվերս, որ ինձ նման թիկնոցավոր մողեսիկներ ունենամ,- մտքում ուրախացավ նա:
Հեքիաթ ոսկու և աքաղաղի մասին
Ժամանակով մի պառավ կար, ուներ չորս հավ ու մի աքաղաղ: Ահա թե ինչ փորձանք բերին հավերն ու աքաղաղը խեղճ պառավի գլխին: Մի օր հավերը կչկչալով քուջուջ էին անում ավելուկների մեջ, խոսում էին իրենց կերակուրի համից, պահապան պառավի բարությունից, երբ մեկ էլ հավերից սպիտակը զվարթ կչկչոցով իր մոտ կանչեց սևուկին, դեղնուկին, չալպտուրիկին: Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր.