Ժամանակով Մարկո անունով մի հարուստ վաճառական կար,սրանից ժլատ մարդ չկար:Ոնց է լինում,մի անգամ գնում է ման գալու,ճամփին մի ծեր մուրացկան է տեսնում. էս ծերուկը նստած ողորմություն էր խնդրում.

-Հանուն Քրիստոսի, ողորմած եղեք,Քրիստոնյաններ:

Հարուստ Մարկոն  բանի տեղ չդրեց,անց կացավ:Էդ ժամանակ էլ դրա ետևից մի աղքատ գյուղացի էր գալիս. մեղք եկավ մուրացկանին ու մի կոպեկ տվեց:

Հարուստն էս բանից ամոթ զգաց,կանգնեց,գյուղացուն ասավ.

Մի մարդ է լինում: Ունենում է երեք որդի: Մահից առաջ նա կանչում է իր որդիներին ու ասում:  
-Ես մեռնում եմ, ասեք տեսնեմ, ինչ ժառանգություն թողնեմ ձեզ՝ հարստությո՞ւն, թե՞ հայրական խրատ: 
Ավագ որդիները հարստությունն են ուզում, իսկ փոքրը՝ հայրական խրատը:

Ահա թե որն էր հոր խրատը՝ «Ցանկությունդ կիրականանա, եթե լինես ազնիվ ու շիտակ»:

Պատահում է, շատ անգամ մարդիկ իրար հետ համաձայն չեն լինում, տարբեր կարծիքներ են լինում: Դրա համար էլ հաճախ դժվար է լինում կատարել նրանց բոլորի ցանկությունները:

Ժամանակով Ֆրանսիայի գյուղերից մեկում մի քահանա էր ապրում: Քահանան այնքան ճարպիկ ու խորամանկ էր, որ բոլորին խաբում էր, բայց այնպես էր խաբում, որ ոչ մեկը գլխի չէր ընկնում: Հա, հա, մի զարմացեք, այդպես էլ է պատահում:

Մի օր քահանայի մոտ են գալիս գյուղացիներն ու ասում են.

- Բարև, տեր հայր:

- Աստծու բարին, - պատասխանում է քահանան, - ասեք տեսնեմ, ի՞նչ եք ուզում:

- Տեր հայր, - ասում են գյուղացիները, - երաշտը ամբողջ բերքը փչացնում է: Խնդրում ենք մի ճար անես, մի քիչ անձրև գա, բերքն ափսոս է, կփչանա:

- Կանեմ, զավակներս, - պատասխանում է քահանան: - Ձեր ուզածը հասարակ բան է: Ես մի աղոթք գիտեմ, որ օրը

Բուն թռավ -քեֆը լավ: Թռավ-թռավ ցած իջավ,շուրջն աչք ածեց,էլի թռավ:Թռավ-թռավ ցած իջավ,պոչը պտտեց  շուրջը աչք ածեց ու էլի թռավ:Էս դեռ նախասելուկն է,ասելիքը հետո կգա:

Մի ճահճում մի կռունկ ու մի ձկնկուլ էին կենում:Կռունկը մենակ ապրելուց ձանձրացավ ու մտքին դրեց ամուսնանալ:

-Արի գնամ ձկնկուլին խնամախոս:Գնաց,գնաց , թըմփ,յոթը վերստ ճահիճ կտրեց,հասավ տեղ ու ասավ.

-Ձկնկուլ,տանն ես:

-Տանն եմ:

Մի խելապակաս մարդ է լինում: Խելքին փչում է տոնավաճառ գնալ: Մի ճերմակ աքաղաղ է բռնում, դնում ծոցն ու գնում: Գնում է ու մտածում.«Աքաղաղաը կծախեմ` մախորկա կառնեմ»:

Ճանապարհին վաճառականներ են հանդիպում.

-Էդ ի՞նչ ես ծախում, քեռի՛:

-Աքաղաղ:

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն,

Այլ հոդվածներ …